Երբ պատ երազմի ժամանակ գնում էին դիրքեր, ասում էին՝ «Արցախը ծախել են, մի կռ վեք», ուզում եմ մի հատ ԿԱՐԵՒՈՐ հիշեցում անել, որ… Արփի Դավոյանի ՋԱԽ ՋԱԽԻՉ ելույթը ԱԺ-ում
Իրականում գործընկերներս իրենց խոսքերում նշեցին շատ այն խնդիրների մասին, որոնց մասիմ ես ուզում էի խոսել, ավելի կարճ կարող եմ խոսել։ Ուզում եմ մի փոքր հիշողություններ թարմացնել մեր
գործընկերների մոտ, որոնք փորձված են, որոնք ունեն քաղաքական հետագիծ, որոնք ունեն անցած ճանապարհ, որի մասինանընդհատ թմբկահարում են։ 2017 թվականի հունիսին այս դահլիճում քն նարկվում էր կառավարության ծրագիրը։
Եվ մեր գործընկերներից շատերը այս դահլիճում էին գործադիր և օրենսդիր կարգավիճակով։ Ես ժամանակ գտա և նայեցի այդ ծրագիրը, լսեցի ծրագիրը, ներկայացումը և մեր գործընկերների արձագանքները։
Շատ հետաքրքիր կլինի, որ դուք ազնիվ լինեք պարոնայք և տիկնայք, և համեմատեք այն ծրագիրը, որ 2017 թվականին դուք էստեղից, ձեր գործընկերներից մեկի ասելով՝ «ջիգյարով գովում էիք», և այս ծրագիրը համեմատեք իրար հետ։
Շատ ուրախ կլինեմ դրա համար, որովհետև երբ դուք անընդհատ այս ամբիոնից խոսում եք Արցախի մասին, կառավարության ծրագրում Արցախի մասին տեղ գտած դրույթների և ծրագրային դրույթների մասին՝ դուք չեք
Ասում, որ այդ նույն 2017 թվականի Ձեր այդ քան գոված ծրագրում Ղարաբաղյան հիմնախնդրին ընդամենը մեկ նախադասություն էր նվիրված։ Շատ կարճ մեկ նախադասություն։ Եվ դուք այդ մեկ նախադասությամբ ուզում էիք երկիր և
Արցախ զարգացնե՞ք, և ընդհանրապես Արցախի հիմնահարց լուծել, երբ Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը այդ նույն կառավարության ծրագրի բացման խոսքում ասաց, որ հիմնահարցը չի կարգավորվել ոչ թե ՀՀ-ի կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը։ Մանրամասները՝ տեսանյութում.