Արմինե Մելքոնյանը գրում է. Իրականում մեր երկրի դժբախտությունը անկիրթ հանրությունն է , ու բոլոր նրանք ովքեր ոչ մի փորձ չարեցին հանրությանը կրթելու համար ։ Նախկինները կրթական համակարգը դարձրել էին բիզնես կենտրոն ` տնօրեն ընդունելու գները սկսվում էր 10,000 դոլարից , ուսուցիչ ընդունելը ` 3000 դոլարից։ Անկիրթ ուսուցիչը դասասենյակում աղ ետ էր , ընդհանուր համակարգային սխալներն էլ գումարած պարզապես չարիք ։ Անկիրթ հանրությանը նախկինում հեշտ էր կառավարել ուղիղ 20 000 դրամ ընտրակաշ առքով , իսկ ընտրությունների արանքում հնդկական ու բրազիլական տխմար սերիալներով։ Անկիրթ հասարակության վրա խաղադրույք կատարած նախկինները պարզապես չէին հաշվարկել, որ այդ հասարակության մոտ հեշտ է անցնում մանի պուլիացիայի և բամբասանքի լեզուն ։ Դրանից է ,որ նույն հանրության վրա խաղադրույք կատարած հաջորդ տա կանքը գերազանցեց նախորդ բոլոր տա կանքներին ։ Հիմա իմ համար գոնե անպտղությամբ տառապող անգրագետների ոչ թե բժշկի ,այլ Ղալթախչի գնալու տարբերակը դարձել է նորմալ , որովհետև պարզվեց , երեկ երկնքում դեպի Բեթղեհեմ տանող աստղը Գյումրիում 5000 հրեշտակի էր կանչում հոգու տեսքով ,որպեսզի ապամոնտաժեն Գյումրու Մայր Հայաստան արձանը ,ու տակը տարրական գիտելիք չունեցող ու նախկին֊ներկա ընտրող «խելոքները» գրել էին Ամեն ։