Արմեն Աշոտյանն իր էջում գրել է. Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որ տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագ րեսիվ վարքագծի վերաբերյալ և դա տապարտեն այն։ Ստացած արձագանքները ապ շեցուցիչ են։ Մեր խնդիրներին միշտ ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի հետ կապված հանրային սու ր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանզի. «ՀՀ-ի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի մասը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, հետևաբար ադրբեջանական կողմին հնարավոր է մե ղադրել միայն «ապակ առուցողականության» մեջ»։
Այսինքն, կապ իտուլյանտի պարտվողական ու թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապ նդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։ Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտ պանել ՀՀ-ի եւ Արցախի շահերը, եթե պաշտոնական Երեւանը անում է ճիշտ հակառակը։ Սրանք մեր ձեռքերը կապում են նաեւ արտերկրում ու մեզ ներկայացնում են «ռեւանշիստ»։ Ձեզ եմ թողնում Հետեւությունները։