Երբ պատ երազմի օրերին գնում էին դիրքեր, ասում էին՝ «Արցախը ծախել են, մի կռ վեք», ուզում եմ մի հատ ԿԱՐԵՒՈՐ հիշեցում անել, որ… Արփի Դավոյանի ՋԱԽ ՋԱԽԻՉ ելույթը ԱԺ-ում Արփի Դավոյանի ելույթը ԱԺ-ում. «Իրականում գործընկերներս իրենց խոսքերի մեջ նշեցին շատ այն խնդիրների մասին, որոնց մասին ես ցանկանում էի խոսել, առավել կարճ կարող եմ խոսել։ Ցանկանում եմ մի փոքր հիշողություններ թարմացնել մեր գործընկերների մոտ, որոնք փորձված են, որոնք ունեն քաղաքական հետագիծ և որոնք ունեն անցած ճանապարհ, որի մասին անընդհատ նրանք թմբկահարում են։ 2017-ո հունիս ամսին այս դահլիճում քն նարկվում էր կառավարության ծրագիրը։ Ու մեր գործընկերներից շատերը այս դահլիճում էին գործադիր ու օրենսդիր կարգավիճակով։ Ես ժամանակ գտա ու նայեցի այդ ծրագիրը, լսեցի ծրագիրը, ներկայացումն ու մեր գործընկերների արձագանքները։ Շատ հետաքրքիր կլինի, որ դուք արդար լինեք պարոնայք և տիկնայք, ու համեմատեք այն ծրագիրը, որ 2017-ին դուք էստեղից, ձեր գործընկերներից մեկի ասելով՝ «ջիգյարով գովում էիք», ու այս ծրագիրը համեմատեք իրար հետ։
Շատ ուրախ կլինեմ դրա համար, քանի որ երբ դուք շարունակ այս ամբիոնից խոսում եք Արցախի մասին, կառավարության ծրագրում Արցախի մասին տեղ գտած դրույթների ու ծրագրային դրույթների մասին՝ դուք չեք Ասում, որ այդ նույն 2017-ի Ձեր այդ քան գոված ծրագրի մեջ Ղարաբաղյան հիմնախնդրին ընդամենը մեկ նախադասություն էր նվիրված։ Շատ կարճ 1 նախադասություն։ Ու դուք այդ մեկ նախադասությամբ ուզում էիք երկիր ու Արցախ զարգացնե՞ք, ու ընդհանրապես Արցախի հիմնահարց լուծել, երբ Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը այդ նույն կառավարության ծրագրի բացման խոսքի մեջ ասաց, որ հիմնահարցը չի կարգավորվել ոչ թե Հայաստանի կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային պրոցեսը։ Մանրամասները դիտեք տեսանյութում