Քր եական օրենսգիրքը լրացվել է ծանր վիրա վորանքի մասին հոդվածով։ Նշված հոդվածը ուժի մեջ է մտնում օգոստոսի 30-ին։ Այսպիսով, անձին ծանր վիր ավորանք հասցնելը՝ հայհ ոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիր ավորելը` պատժ վելու է տու գանքով` 100-500 հազար դրամի չափով: Ծանր վիրավ որանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ 1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, 2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պա տժվելու է տուգանքով` 500 հազարից մեկ միլիոն դրամի չափով։ Եթե ծանր վիրա վորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատ ժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալ անքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։
Հայտնի է, թե անձին ծանր վիրավորանք հասցնելու համար որքան տուգանք պետք է վճարեն քաղաքացիները… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Views 118