Ռուբեն Վարդանյանը 12 քայլ է առաջարկում Հայաստանը զարգացնելու համար․ Ուշագրավը 6-րդ կետն է… Գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը Linkedin սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի բարգավաճման համար 12 քայլ է առաջարկում, այդ թվում՝ երեք մլրդ դոլարանոց Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծում, ինչպես նաև մեկ մլրդ դոլարանոց ֆոնդ Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումներ ներգրա վելու համար։ Վարդանյանի գրառումը անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։ Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել բարեկեցիկ Հայաստան, սակայն, միևնույն ժամանակ, մենք բոլորս ունենք հաջողության տարբեր հայացքներ, արժեքներ, առաջնահերթություններ ու չափանիշներ։ Այնպես որ, բոլորս էլ ունենք մեր սեփական լայն տեսակետը խնդիրների ու գաղափարների մասին, թե ինչպես պետք է ծրագրել մեր հորիզոնը։ Ոմանց համար Հայաստանի բարգավաճումը տնտեսական աճի կայունությունն է ու պետական սահմանների անվտա նգությունը: Այլոց համար դա դերն է համաշխարհային քաղաքականության մեջ։ Ոմանք ամեն ինչից վեր են դասում քաղաքացիների բարեկեցությունը, մյուսները՝ հայկական աշխարհի կենտրոնում լինելու երկրի կարողությունը։ Ոմանք մտածում են միջնաժամկետ հեռանկարում, մինչդեռ մյուսները մտահոգված են իրենց երեխաների կամ հայերի սերունդների ապագայով։ «Ճամփաբաժանին։ Երկխոսության հրավեր» բանավի ճային զեկույցի եզրափակիչ գլուխը նվիրված է հայ ժողովրդի ապագայի տեսլականին, որն ունեմ ես և իմ գործընկերները: Ստորև բերված են իմ գաղափարները քայլերի մասին, որոնք մենք պետք է ձեռնարկենք, որ մոտենանք մեր պատկերացրած ապագային:1) Համաձայնության գալ Հայաստանի զարգացման սոցիալ-տնտեսական մոդելի մասին: 2) Ստեղծել արդյունավետ ինստիտուտներ և հակակշիռների համակարգ:3) Իրականացնել Հայաստանի ամբողջական աուդիտ, մեր ակտիվների գույքագրում ու անձնակազմի ու պետական ռեսուրսների ատեստավորում:4) Դադարել պատրանքներ և կեղծ պատկերացումներ տածել ինքներս մեր և աշխարհի մասին ընդհանրապես։5) Ակտիվ ներգր ավել երիտասարդներին (25-35+) երկրի կյանքում, քանի որ Հայաստանի ապագան նրանցն է:6) Վերանայել կանանց դերը մեր հասարակության մեջ և հնարավորություն տալ նրանց ակտիվ մասնակցել հասարակական կյանքին: 7) Ստեղծել Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ավելի քան երեք մլրդ դոլար ծավալով: 8) Հայաստանում աշխատանքի ներգր ավել կառավարչական և փորձագիտական բարձրորակ անձնակազմի: 9) Ստեղծել 1 մլրդ դոլարանոց հիմնադրամ՝ ուղղված տարբեր ձեռնարկությունների ստեղծմանը և նախկին Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումների ներգրավմանը:10) Ստեղծել 250 մլն դոլարանոց հիմնադրամ՝ աջակցելու և զարգացնելու հայոց լեզուն Ու Հայաստանի մշակութային ու հոգևոր ժառանգությունը:11) Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային մակարդակի գիտատեխնոլոգիական կլաստեր:12) Բարեփոխել կրթության ու առողջապահության ամբողջ համակարգը: Անշուշտ, սրանք ընդամենը ընդհանուր ամփոփումն են իմ գաղափարների, որոնք բաց են քննարկման ու բանավե ճի համար։ Ամենակարևորն այն է, որ միասին մենք կարող ենք ստեղծել այն քայլերի ընդհանուր պատկերը, որ մենք ցանկանում ենք անել Հայաստանի ու հայկական աշխարհի զարգացումն ապահովելու համար։
Բարերար Ռուբեն Վարդանյանը 12 քայլ է առաջարկում Հայաստանը զարգացնելու համար․ Ուշագրավը 6-րդ կետն է
Views 141