Յաշա Սոլոմոնյանն իր էջում գրել է. Մի քանի օր է, ինչ համացանցը ցն ցվում է Հաղարծնի ծառի հայտնի տեսանյութից։ Տարբեր կայքերի, էջերի ու մասնագիտական խմբերի մեջ բոլորը գոռում են, աղш ղակում, шն իծում և հшյ հոյում․․․ Ես հավանաբար չէի էլ անդրադառնա այս «հայոց հարցին», եթե նաև մեր՝ զբոսաշրջության խմբերում հարցը ակտուալ չլիներ։ Ուզում եմ, որ ամենասկզբում մի քանի հարցի մենք ինքներս մեզ համար պատասխանենք։ 1․ Էդ ի՞նչ ծառ էր 2․ Ի՞նչ կատարվեց 3․ Արդյո՞ք արձագանքը համաչափ էր տեղի ունեցածին։ Սկսենք ամենասկզբից։ Այս չորացած քյոթուկը, այո հենց ՔՅՈԹՈՒԿԸ, իրենից որևիցէ արժեք չէր ներկայացնում՝ ո՛չ մշակութային ու ո՛չ էլ բնապահպանական տեսանկյունից։ Այո՛, դա ժամանակին ընկուզենի է եղել՝ մեծ և դարավոր, այո՛ դրա հետ ժամանակին լավ չեն վարվել, ինչի հետևանքով ինքը չորացել է, այնուհետև հրդեհվել ու մш հացել․․․ Եվ այսօր այդ դարավոր ընկուզենուց միայն մի չորացած կոճղ է մնացել, որը ո՛չ մարդկությանն է պիտանի և ո՛չ էլ բնությանը։ Այն իրենից մշակութային արժեք չի ներկայացնում միանշանակ, թե չէ գրանցված կլիներ համապատասխան ձևով և կլիներ հատուկ պահպանության տակ։ Անցնելով 2-րդ հարցին, թե ինչ տեղի ունեցավ՝ փաստենք, որ մի երիտասարդ ՊԱՏԱՀԱԲԱՐ վնш սեց այդ չորացած ՔՅՈԹՈՒԿԸ։ Դե այժմ կասեք, թե բա չէ՞ր տեսնում, որ ինքե ավելի մար մնեղ է, քան թե էդ ծակը և այլն, և այլն․․․ դե հիմա, երկար չմտածեց, ու տենց վն ասեց։ Ու ի՞նչ է ստացվում։ Այստեղ մենք մոտենում ենք 3-րդ հարցին՝ կատարվածի ու արձագանքի ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆԸ։ Ես խորապես համոզված եմ, որ այս մասսայական փս իխпզը շատ անհամաչափ արձագանք է կատարվածին։ Ես կհասկանայի ձեր անթաքույց վրդովմունքը, եթե խոսքը գնար մշակութային հուշարձանի թեկուզ պատահաբար վնш սման վերաբերյաք, եթե խոսքը գնար կանաչ ծառի մասին, որը կտրել են, եթե խոսքը գնար ինչ-որ բնական հուշարձանի մասին, որը պաշտոնապես նման ստատուս ունի։։ Սակայն մենք խոսում ենք ինչ- որ ՔՅՈԹՈՒԿԻ մասին, որին որոշ խմբեր տվել են ինչ-որ սնոտիապш շտական նշանակություն։ Իմիջայլոց, եկե՛ք նկատենք, որ դա կրոնի ու հավատի հետ որևէ կապ չունի։ Ցանկացած իրական հավատացյալ շատ լավ տեղյակ, որ ծառերը երազանքներ չեն կարող իրականացնել, որ միայն աղոթքն է Բարձրյալի հետ շփման ճշմարիտ ուղին։
Դե իսկ աթեիստներն էլ համոզված են, որ չկան գերբնական ուժեր։ Արդ այս ի՞նչ իրարանցում է, այս ի՞նչ п ղբ և կական է։ Չէ, դուք հասկանո՞ւմ եք, որ ինչ որ չորացած ծառի համար անարգանքի սյունին եք գա մել, հոգեկան տր шվմաներ եք պատճառում զգացմունքներ, ապրումներ և հույզեր ունեցող ԿԵՆԴԱՆԻ մարդուն։ Ում դուք չեք ճանաչում, չեք իմանում, թե ով է, ինչով է զբաղվում։ Ով իր գոյությամբ հաստատ շատ ավելի մեծ օգուտ է տալիս աշխարհին և մարդկությանը։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք այդ տղայի հոգեվիճակը, ով մի օրում եղավ լայն մшսսաների քննш րկման ու հшր ձակման թի րшխը, ում աջ և ձախ հш յհոյում են, պի տшկավորում․․․ և ինչի՞ համար, որ պատահաբար ինչ-որ քյոթո՞ւկ է ջա րդել։ Լավ այս ի՞նչ шգ րեսիա է, էս ի՞նչ մարդшտյացություն է։ Էլ չեմ խոսում իրենց քաղաքական գործիչ և մարդու իրավունքների պաշտ պան հпր ջորջողների մասին, որոնք «ժողովրդի հետ, ժողովրդի համար» կեղծ օրակարգի տրամաբանության մեջ փորձում են սшն ձել լայն և որոշ չափով տգ ետ մասսաների հուզական ալիքներն և շարունակել մնալ ջրի երեսին։ Ժողովո՛ւրդ, մի բան սխալ է, մենք մի բան այն չենք անում, մի հատ թա՛փ տվեք ձեզ։ Մենք վերածվել ենք խե լшգարված шմբոխի, ով չորացած տախտակ է փնտրում՝ վրան ինչ-որ մեկին խաչելու համար։ ՀԳ․ Մեր աչքերի առաջ յուրաքանչյուր օր, ամեն ժամ հու շարձաններ են պղծ վում, шղտո տվում և քш նդվում, դուք դրա մասին մտածեք։