Article image
Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները պատկանում են Հայաստանին ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր», այլ որովհետև… Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը իր էջում գրել է. Մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որպեսզի Թուրքիան վերջ դնի ՀՀ-ի տարածքի մի մասի անօրինական բռ նազավ թման. «Ինչ վերաբերում է Թուրքիայի հանդեպ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ուրեմն մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի ՀՀ-ի տարածքի մի մասի шնօ րինшկшն բռ նшզшվ թմшնը: Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի հանդեպ առկա օրինական՝ հայկական տիտղոսով: Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի ու Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63, 66, 100 և 75 տոկոս տարածքը դե յուրե պատկանում է ՀՀ-ին, ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղш uպшնnւթյnւն է եղել, այլ քանի որ դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թվականի բռ նшզшվ թմшնը, մինչ օրս կրում են ՀՀ-ի իրավական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թվականի ապրիլի քսանվեցին ավելի քան հիսուն երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իտալիան, այնուհետև ԱՄՆ մեծ կնիքով և նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թվականի նոյեմբերի քսաներկուսին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923թվականի հուլիսի քսանչորսի պայմանագրի 16-րդ հոդ վածով: