Aryan production ֆեսյբուքյան էջից տեղեկանում ենք հեըևյալը։

 

 

 

 

ՄԵԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂ
ՈՒՆԵՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՆԴԵՊ !!!!!!!!!!!!!!!!

Սիրելի՛ հանդիսատես,
 


Մեր կողմից արդեն 5 տարուց ավել վարձակալված
ՆԱԻՐԻ կինոթատրոնի մուտքի դռները սեփականատիրոջ
ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԻ կողմից անօրինական փակվել է և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել շենքի տարածք:
 


Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արդեն ամիսներ շարունակ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Հանել է տալիս ֆիլմերի պաստառները: Անջատել է տվել կինոթատրոնի երկար տարիներ օգտագործվող հեռախոսահամարը: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր: Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է տալիս՝ ՀԱՆԵԼ Է ՏՎԵԼ ՄԻՆՉ ԱՅԴ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ:

Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԸ չի ուզում, որ ՆԱԻՐԻ կինոթատրոնի  շենքը աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ դա թույլ չի տա:

 



Լուսանակարում մեծահարուստ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ է