2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

 Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։

 

 

Հավելենք, որ պատերազմից հետո հայրենիք է վերադարձել 104 գերի։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատման որոշ դաշտերի քարտեզների տրամադրումից հետո։