Խոյ. Հիանալի օր է դաշնակիցների և համախոհների հետ շփումների, ընդհանուր պլաններ քննարկելու համար: Դուք ի վիճակի եք սխրանքների ոգեկոչել անգամ նրանց, ով բոլորովին չէր պատրաստվում նման բան անել: Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ:
Ցուլ. Այսօր ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել: Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:
Երկվորյակներ. Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար:
Խեցգետին. Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:
Առյուծ. Այսօր պետք է վճռական լինել` սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և` արտերկրյա: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:
Կույս. Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը:
Օրն ինչպես երբեք հարմար է թե’ անձնական, և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար:
Կշեռք. Այսօր հեշտ չի լինի: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:
Կարիճ. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև:Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:
Աղեղնավոր. Այսօր հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
Այծեղջյուր Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ` անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն:
Ջրհոս. Անսովոր օր է, լի` հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին:Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:
Ձկներ. Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի: