Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ. Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։
Ացախի ԱԻ պետական ծառայությունը նշում է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ Վ. Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ. Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։
Այնուհետև վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա՝ դիմել փախուստի:
Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։
Ծառայությունը հայտնում է, որ ժամը 15։40-ին Կ. Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ. Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
Նյութի աղբյուր ՝ https://armtimes.com/hy/article/221381?fbclid=IwAR32pS7dh7ZJhZiPOgBgvGfg_l3YfaDtSj2-oJ8oFYhjQLzXI2pmjVTZnDU