«Պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել «Աջարաբեթը»-ի դեմ, ես մեքենա եմ շահել, բայց չեն ցանականում այն տալ ՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիր է, իբր իրականում չեմ շահել»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց մեր խմբագրություն ահազանգած քաղաքացի Սարգիս Մարտիրոսյանը։

Քաղաքացին նշեց, որ պատրաստվում է հաղորդումներ ներկայացնել նաև իրավապահ մարմիներին։ «Մասնակցել եմ «Աջարաբեթ»-ի հոկտեմբերի 20-21 -ի խաղարկությանը, 10 սինվոլները հավաքել եմ և շահել եմ մեքենա ու Հոկտեբերի 21 -ին գնացել եմ իրենց կենտրոնական գրասենյակ, սկզում ասում էին մարդ չկա, հետո եկան անվտանգության պետը և տնօրենը, հրաժարվեցին տալ շահումը, ասացին եղել է ծրագրային խնդիր։

Հետո մեր պնդումներից և ներկայացրած ապացույցներից հետո ասացին, որ մեր խնդիրը վաղը կլուծեն, ամեն ինչ նորմալ կլինի, վերադառանալուց հետո հաղորդագրություն ստացանք, որտեղ կրկին նշված էր, որ եղել է ծրագրային խնդիր, շահում չկա, փոխարենը ավելացնում են 50 շանս»,-ասաց նա։


 

Քաղաքացին նաև  ընդգծեց, որ «Աջարաբեթ»-ի գրասենյակում եղել հավաքաված նաև  այլ քաղաքացիներ, ովքեր  պնդել են, որ հեռախոս են շահել, բայց հրաժարավում են տալ, ինչպես նաև  բացի իրենից այլ ևս մեկ քաղաքացի պնդել է, որ մեքենա շահել բայց հրաժարվում են տալ։
 

Irakanum.am-ը  փորձեց կապ հասատատել նաև «Աջարաբեթ»-ի գրասենյակ, բայց մեր զանգերը անպատասխան մնացին։
 

Նշենք, որ «Աջարաբեթը» Հայաստանում ներկայացված է «Կաբարկո» ընկերության միջոցով։