Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10:50-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցի խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Honda մակնիշի մոտոցիկը:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և օպերատիվորեն ժանանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը: