Այսօր առավոտյան տեղեկացանք, որ երեկ գիշերը կյանքից հեռացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մայրը: Նա տևական ժամանակ վարակված էր կորոնավիրուսով և ծանր վիճակում գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Նրա կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել: Տեղեկությունը հաստատեցին Աշոտյանի կուսակիցները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Աշոտյանը մոր մասին բանաստեղծություն էր գրել իր էջում` աղոթքով, որ մայրը կփրկվի: