Երեւանում առանց դիմակի ոստիկանը վարորդին փորձել է տուգանել դիմակ չկրելու համար:

 

«Դուք ինձ կանգնացրել եք դիմակի համար, դուք ինչո՞ւ դիմակ չեք կրում:

 

Դոււք սխալ եք, ես ձեզ չեմ տալու փաստաթուղթ:

 

Դուք օրենքի մարդ եք, դուք դիմակ կրեք»,-ասել է քաղաքացին:

Ոստիկանն ի պատասխան ասել է. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, երբ որ ոստիկանը պահանջում է ներկայացնել վարորդական վկայական, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ներկայացնել»:

 

Երբ վարորդը հրաժարվեց ներկայացնել վկայականը, ոստիկանն ասաց, որ այդ դեպքում մեքենան կտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք:

 

Նա նաեւ հավելեց, որ վարորդը նաեւ ամրագոտի կապած չի եղել: «Սուտ ես խոսում, ես ամրագոտի կապած եմ եղել»,-ասաց վարորդը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: