Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է Քաջարան: Այս պահին նա` շքախմբով շարժվում է դեպի Պղնձամոլիբդենային կոմբինատի հանք: Քանի որ կոմբինատի փայաբաժնի 15 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նվիրել է ՀՀ կառավարության աշխատակազմին եւ կոմբինատն այս պահին տնօրեն չունի, ենթադրվում է, որ Պապիկյանն այցելել է կոմբինատ` ԶՊՄԿ-ում նոր փոփոխություններ անելու եւ կառավարության դիկտատը հաստատելու համար:

Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ կոմբինատի սեփականատերերի փոփոխությունից հետո մեծ կրճատումներ են սպասվում` մոտ 1500 աշխատողի կրճատելու մասին են խոսում: Ինչն իրականացվում է օպտիմալացման անվան տակ: Կոմբինատի նոր սեփականատերերը նաեւ որոշել են հրաժարվել սոցիալական այն ծրագրերից, որոնք ավանդաբար իրականացնում էին նախկին սեփականատերերը` ուսման վարձերի, առողջության վերականգնման, անապահովներին աջակցության ծրագրերից: