Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի 133 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Կարեն Սարդարյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել երիտասարդի կյանքը փրկել: