1. Սխալ պահպանում

Որոշ վաճառողներ խորհուրդ են տալիս սուրճը պահպանել սառցախցիկում, որը սխալ է: Որպեսզի հատիկներն ավելի երկար պահպանեն իրենց համն ու բույրը, դրանք ավելի լավ է պահպանել պլաստիկե կոնտեյների մեջ, սառը և չոր վայրում:

2. Աղացած հատիկներ

Գնել աղացած հատիկներ շատ հարմար է, բայց այդպիսով Դուք Ձեզ զրկում եք համեղ և բուրավետ ըմպելիքից: Սուրճի իսկական գնահատողներն աղում են հատիկները պատրաստելուց անմիջապես առաջ:

3. Սուրճի հին հատիկներ

Եթե Դուք պահպանում եք կանոն 2-ը, հիշեք, որ հատիկները պետք է թարմ լինեն: Դրա համար միշտ ստուգեք ժամկետները: Իդեալական սուրճը պետք է պահպանվի 3 շաբաթից ոչ ավել:

4. Ջրի ոչ ճիշտ ջերմաստիճան

Իդեալական սուրճ պատրաստելու համար ջրի ջերմաստիճանը պետք է լինի 95 աստիճան: Դրա համար ճիշտը սուրճը հատուկ սարքով պատրաստելն է:

5. Ջուր

Ինչ վերաբերում է ջրին, ապա օգտագործեք միայն մաքուր ջուր և խուսափեք ծորակի ջրից: Ծորակի ջուրը փչացնում է սուրճի համը:

6. Չափել աչքաչափով

Եթե համեղ սուրճ պատրաստելու համար պետք է 17 գրամ սուրճ և 260 մլ ջուր, ապա պետք չէ լցնել «աչքաչափով»: Ճիշտ և համեղ սուրճ ստանալու համար պետք է ճշգրիտ պահպանել բաղադրիչների չափերը:

7. Սխալ չափաբաժիններ

Ստանդարտ բաղադրատոմսը, որը նկարագրեցինք կանոն 6-ում, կարող է դուր չգալ շատերին: Դրա համար փորձեք Ձեր սեփական չափաբաժինները և ժամանակի ընթացքում հասցրեք կատարելության:

8. Սառը բաժակ

Որպեսզի պատրաստի սուրճը ավելի երկար մնա տաք և հասցնի «բացվել», լցրեք այն նախապես տաքացրած բաժակի մեջ: Դրա համար բաժակն ուղղակի ողողեք տաք ջրով, քանի դեռ սուրճը եփվում է:

9. Բարակ պատերով բաժակ

Եվս մեկ նյուանս, որը վերաբերում է սպասքին: Հետևեք, որպեսզի Ձեր բաժակը բավականին հաստ պատեր ունենա: Դա ևս նրա համար է, որպեսզի ըմպելիքն ավելի երկար պահպանի իր տաքությունը:

10. Կաթ և շաքար

Եթե Դուք սուրճը նախընտրում եք կաթով և շաքարավազով, ապա ընտրեք ոչ յուղազրկված կաթ և շագանակագույն շաքարավազ: Այդպես շատ ավելի համեղ է լինում:

loading...