Շարունակելով հրապարակել պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ Իրավաբան․net-ը ներկայացնում է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հայտարարագիրը։ Նա 2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Այդ պաշտոնը ստանձնելիս Սաղաթելյանը հայտարարագրել է․ 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 8 հողամաս, մեքենա՝ JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED, մեքենա՝ JEEP GRAND CHEROKEE 4.0 I LAREDO, մեքենա՝ RANGE ROVER SPORT 5.0, Array – արժեթղթեր / այլ ներդրումներ` 50․000 դրամ, տրված փոխառություն՝ 50․000 դոլար, 15,000 եվրո, 45,000 դոլար, 18,500,000 դրամ, 1,262,000 դրամ՝ ստացված աշխատավարձից և տրված փոխառություններից ստացված տոկոսագումարից։ Պաշտոնը դադարեցնելիս՝ նորից 2018 թվականին, Սաղաթելյանի հայտարարգրից պարզ է դառնում, որ նրա մեքենաներից մեկը՝ JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED, այլևս նրան չի պատկանում, դրամական միջոցները նվազել են 500․000 դրամի չափով, իսկ եկամուտները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հասել են 3,382,663 դրամի՝ որոնց աղբյուրին ավելացել է ևս մեկ աշխատավայր։

2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Իշխան Սաղաթելյանը հայտարարագրել է․ բնակարան՝ միանձնյա սեփականությամբ, Երևանի Արաբկիր վարչական շրջանում, գնված 2008 թվականին, բնակարան՝ բաժնային սեփականությամբ՝ 50 տոկոս, Երևանի Կենտրոն վարչական շրջանում, գնված 2017 թվականին, 8 հողամաս՝ համատեղ սափականությամբ, որոնցից 7-ը գնվել է 2002 թվականին, մեկը՝ 2003 թվականին․ դրանք բոլորն էլ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում են, որտեղից ծնունդով Սաղաթելյանն է, Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 2009 թվականին թողարկված, որը գնվել է 2015 թվականին, «ՆԱՎԱՍԱՐ» ՍՊԸ-ին հանձնած փոխառություն՝ 5․000․000 դրամ, 8 միլիոն դրամ արժողությամբ մատանի, որը նվեր է ստացել 2019 թվականին, 28,000 եվրո, 92,000 դոլար, 56,000,000 դրամ, 1,182,243 դրամ և 77 դոլար եկամուտ՝ ստացված աշխատավարձից, երկու փոխառություններներից (վարկեր), բաժնետոմսի օտարումից։ Հայտարարագրում ներկայացված վարկերի և փոխառություններից, պարզ է դառնում, որ Կենտրոնում գնված բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքային վարկով, ինչի մասին նշված է նաև նրա կնոջ հայտարարագրում։ Բացի այդ, Սաղաթելյանը ևս երկու վարկ ունի ձևակերպված։ Ըստ ներկայացված շահերի հայտարարագրի, Իշխան Սաղաթելյանի կինը երկու հյուրանոցի բաժնետեր է` ամբողջապես, ևս մի ընկերության՝ «Մասսակա» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերն է։ Լիանա Խաչատրյանը 2021 թվականին հայտարարագրել է․ բնակարան՝ բաժնային սեփականությամբ՝ 50 տոկոս, Երևանի Կենտրոն վարչական շրջանում, գնված 2017 թվականին, ավտոտնակ՝ միանձնա սեփականությամբ, գնված 2018 թվականին, հողամաս՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում, գնված 2018 թվականին (այդ տարում Իշխան Սաղաթելյանը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը), TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ 2013 թվականին թողարկված, որը գնվել է 2017 թվականին, 3,048,705 դրամ բանկային ավանդ, 4 միլիոն դրամ արժողությամբ վզնոց, որը նվեր է ստացել 2019 թվականին, 478,422 դրամ, 75,000 դոլար՝ կանխիկ, 22,000 եվրո՝ կանխիկ, 38,000,000 դրամ՝ կանխիկ, 506,117 դրամ եկամուտ՝ ստացված 2 աշխատավարձից։