ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնից հաղորդում է ստացվել, որ Նունե Ավանեսյանը / 2017-2018թթ. ընթացքում հանդիսանալով «Մասիս» Բ/Կ ՓԲԸ-ի տնօրեն, միասնական հանցավոր դիտավորությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ, այն է, կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, կարգադրություններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի, աշխատավարձերի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:
Բացի այդ Ն.Ավանեսյանը 2017-2018թթ. ընթացքում հանդիսանալով «Մասիս» Բ/Կ ՓԲԸ-ի տնօրեն, դիտավորությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից, կամ խմբային շահերից ելնելով, մի դեպքում ակնհայտ ՓԲԸ-ի համար անշահավետ պայմաններով, բարձր աշխատավարձով, 2017թ. հունիսի 15-ին նշված Բ/Կ աշխատանքի է ընդունել իր ընկերուհուն՝ Արմինե Խաչիկյանին որպես հաշվապահ, մյուս դեպքում ընկերությունում առկա երկու սուրճի ապարատներից մեկի համար յուրաքանչյուր ամիս վճարվել է 25.000 դրամ, մյուսի համար 15.000 դրամ, սակայն տնօրենն այդ գումարներն առձեռն ստանալով չի վճարել ընկերության դրամարկղ և նկարագրված դեպքերում էական գույքային վնաս է պատճառել պետության իրավունքներին և օրինական շահերին, սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհայրուրապատիկի չափը գերազանցող գումարների չափով:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր. 308 հոդ. 1-ին մասով և ՀՀ քր. օր. 314 հոդ. 1-ին մասով հարուցվել է քր. գործը:
Կատարվում է նախաքննություն: