«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան շարունակում է քայլերթը դեպի Երևան։ Նա արդեն Տաթևի ճանապարհին է և հաջորդ կանգառը կլինի Սիսիանում:
Մհերը տեղեկացրեց, որ Սիսիանի կուսակցության գրասենյակում հանդիպելու են քաղաքացիների հետ, բացատրելու են իրենց շարժման նպատակը։
«Ազգի ձայնը լսելի է լինելու։ Հայ ազգը ասելու է, որ հայը պարտված չէ, միշտ հաղթանակած է եղել։ Մի փնտրեք փրկիչների։ Եթե ուզում ենք ազգին ծառայել` միացեք մեզ։ «Հաղթենք, որ չգաղթենք». սա է մեր կարգախոսը»,- ասաց Մհեր Արմենիան։