Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի «Հայրենիք» կինոթատրոնի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել։