Միացյալ Նահանգները մտադիր է վերացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ուշացումները ամբողջ աշխարհում՝ երկիր մուտք գործելու նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո։

 Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականի առաջին տեղակալ Դուգլաս Բենինգը՝ օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից երկուշաբթի ստորագրված հռչակումը, որը վերաբերում է երկիր մուտք գործելու նոր կանոններին, «ի տարբերություն նախորդների, չի սահմանափակում արտասահմանում մեր դեսպանություններում եւ հյուպատոսություններում վիզաների տրամադրումը»: