«Քայլելու առաջին օրն էր, չունեինք քայլելու փորձ։

Անհնար է, դժվար է այդքան քայլելը։

Միշտ մեքենաներով ենք եղել, հիմա քայլում ենք ոտքով, բայց ուրախ ենք, որ քայլում ենք, մաքուր օդ ենք շնչում, լավ եղանակ է։ Հիանում ենք մեր Սյունյաց սարերով»,-խոստովանել է «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան, որը Գորիսից հասել է Սիսիան։

Կուսակցության գրասենյակից Մհերը տեղեկացրել է հետևորդներին, որ բարդ է քայլելը։

Հիշեցնենք, որ համահայկական նոր շարժման մասին հայտարարած Մհեր Մեսրոպյանը նախատեսել է նոյեմբերի 7-ին հասնել Հանրապետության հրապարակ, բողոքի ձայնն արտահայտելու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին Մոսկվայում սպասվող ոչ հայանապաստ փաստաթղթի ստորագրմանը, ինչպես նաև պահանջելու են, որ գործադիր իշխանությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տան։