Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանի և Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Միքայելյանի գլխավորությամբ։
Այս պահին հրշեջները նշված ընկերության աշխատակիցների հետ պայքարում են կրակի տարածման դեմ։
Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։
Դեպքի վայրում են գտնվում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ 2 խմբեր։