ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Դավիթ Գեւորգյանին այլ պաշտոն են առաջարկել:

Մասնավորապես նա պետական գերատեսչությունում է անցնելու այլ աշխատանքի։

Այս տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Դավիթ Գեւորգյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Տեղեկացնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանը ազատվել է մարզպետի պաշտոնից:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրան փոխարինելու մարզպետի տեղակալ Ռազմիկ Պետրոսյանը: