Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Շիրակի գործող մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԸԸՀ։

Հովհաննես Հարությունյանին ցուցակում հաջորդում է ԱՐման Բաղդասարյանը՝ խոսքը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբոր մասին է։

Մենք տեղեկացանք, որ բացի ՔՊ-ի թեկնածուից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաեւ «Բալասանյան» դաշինքից Մեխակ Ղազարյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը։

Սա նշանակում է, որ անգամ «Բալասանյան» դաշինքի հետ հնարավոր կոալիցիա կազմելու դեպքում Հովհաննես Հարությունյանը քաղաքապետ դառնալ չի կարող։