Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում դանակահարություն է եղել:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է Երասխահուն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Քիչ անց հեռախոսագիր է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժնից. հիշյալ տղամարդը «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Երասխահուն գյուղի բնակիչ, 41-ամյա տուժողը հիվանդանոցում ոչինչ չի հայտնել:
 

 

Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, տանտիրոջ 38-ամյա եղբորորդին ու տուժած տղամարդը խփել են իրար, այդ ընթացքում էլ եղբորորդին ծալովի դանակով խփել է տուժածի որովայնին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը գնացել է ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել քննչական մարմնին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամաքները պարզվում են: