Վերջին օրերին սորոսական շրջանակները կազմակերպված արշավ են սկսել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ` վերջինիս մեղադրելով համավարակի դեմ պայքարը տապալելու մեջ: Այն, որ Ավանեսյանը, մեղմ ասած, չի հաջողում այդ պայքարում՝ ակնհայտ է, սակայն, հարց է առաջանում` ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց սորոսական շրջանակները թիրախավորեցին առողջապահության նախարարին:
 

Կարելի է ենթադրել, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանը այդքան էլ գոհ չէ իրեն բաժին հասած պատգամավորի աթոռից, նա ակնհայտորեն պասիվ է, չի մասնակցում քննարկումներին: Թերևս, Թորոսյանը մտքով ու հոգով գործադիրում է, ուր էլ ցանկանում է վերադառնալ սորոսականների օգնությամբ: Այն որ իր կառավարման շրջանում էլ էր համավարակի դեմ պայքարը տապալված և նա ոչնչով որակապես չի տարբերվում Ավանեսյանից, փաստ է, սակայն, ամբիցիաները իրենցը ասում են: Ֆեյսբուքում նույնիսկ հարցում էր անցկացվել, որտեղ օգտատերերին հարց էին հղում, թե ում են ցանկանում տեսնել նախարարի պաշտոնում, այնտեղ, իհարկե, առկա էր Թորոսյանի տարբերակը:

Ընդ որում, փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը անչափ դժգոհ է Ավանեսյանից և ուր որ է վերջինիս կհեռացնի զբաղեցրած պաշտոնից: Սա բավական հարմար տարբերակ է նաև Փաշինյանի համար, ով հասկանալի է` պետք է գտնի հիմնական մեղավորի և նրա վրա բարդի համավարակի դեմ պայքարում կառավարության տապալումը: Սորոսականները առաջարկում են, որ այդ մեկը լինի հենց Ավանեսյանը և նրա փոխարեն Փաշինյանը հետ բերի Արսեն Թորոսյանին: Թե ինչ նման ռակիրովկայից կշահի ոլորտը, պարզ է՝ ոչինչ, սակայն, Թորոսյանը կարող է, անշուշտ, այս դեպքում շահող դուրս գալ՝ հետ ստանալով այդքան բաղձալի նախարարի պաշտոնը: