Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանոմ: Ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: