Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 2 օրվա ընթացքում 2 անգամ վթարի է ենթարկվել։ Եթե առաջինը թեթև էր, երկրորդը բավականին լուրջ վթար է եղել։
Իննան ասել է, որ իր և մյուս վարորդի հետ ամեն բան կարգին է, սակայն մեքենան բավականին վնասվել է։
Առաջին վթարի մասին Իննան Սթորիում պատմել էր՝ նշելով, որ նույնիսկ դա չի ազդել իր բարձր տրամադրության վրա, սակայն երկրորդ վթարի մասին լռել էր, քանի որ բավականին վախեցած էր։
«Երեկվանը փոքրիկ միջադեպ էր, շատ խիտ ու անկանոն երթևեկության հետևանքով: Արտառոց ոչինչ չկար, մի քանի խազ էր, ես էլ հնարավորինս թեթև ու հումորով մոտեցա: Այսօրվա վթարն այլ էր: Ասում են `լինելու բանը պիտի լիներ, երեկ, թե այսօր: Իրավիճակը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ` բոլոր նախապայմանները կային»,– ասաց Իննան ու հավելեց, որ բախումը եղել է բեռնատար մեքենայի հետ։
«Բեռնատարի ուժեղ հարվածի հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկա ու բախվեցի երթևեկելի գոտիները բաժանող եզրաքարերին, որից հետո բեռնատարը չհասցնելով արգելակել իներցիայի ուժով ևս մեկ անգամ հարվածեց մեքենայիս: Չնայած այս ամենին, փառք Աստծո, վնասվածքներ չունեմ: Փառք Աստծո... բայց անասելի վախեցել եմ, չեմ թաքցնի,– ասաց Իննան, ապա իրավիճակը մեղմելու համար կատակեց,– Ժողովրդական խոսք կա` ասում են՝ ինչ լինում է, ժեշտին լինի»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: