ArmDay.am -ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր, ժամը 9:00-ի սահմաններում՝ Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել:
Քիչ առաջ վիրավոր 4 զինծառայողներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։
Հոսպիտալից Irakanum.am-ին հայտնեցին, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
ArmDay.am –ը փորձեց մանրամասներ ճշտել նաև ՊՆ-ից, սակայն նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Սկզբնաղբյուրը` ArmDay.am