500-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ: Այս մասին ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նախագծի վերաբերյալ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հղում անելով նախագծի 27-րդ հոդվածի երկրորդ կետով առաջարկվող փոփոխությանը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ պաշտոնը թափուր լինելու դեպքում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու կազմում, եթե համայնքի ղեկավարի լիազորություններն ինչ-որ անհնարինության դեպքում չեն կատարվում, ապա այն դրվում է առաջին տեղակալի վրա, որը պետք է լինի ավագանու անդամ, նման կարգավորում կա:
Նոր առաջարկը արդյո՞ք չի առաջացնում այդ կարգավորման անհնարինություն, միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, բայց ոչ ավագանու կազմից, արդյո՞ք վտանգ չեք տեսնում»,-հարցրեց պատգամավորը:
Տերտերյանն արձագանքեց, որ համամասնականի պարագայում այդ խնդիրը չենք ունենա, որովհետև ենթադրաբար միշտ կլինեն տեղակալներ: «Այս օրենքի կարգավորումը պրակտիկ կյանքում եղած խնդիրների լուծմանն է ուղղված: Մեծամասնական ընտրակարգից համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում ոչ միայն այս, այլև նաև շատ դրույթներ քիչ կիրառելի կլինեն»,-ասաց փոխնախարարը:
«Համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու կազմում, եթե համայնքի ղեկավարի լիազորություններն ինչ-որ անհնարինության դեպքում չեն կատարվում, ապա այն դրվում է առաջին տեղակալի վրա, որը պետք է լինի ավագանու անդամ, նման կարգավորում կա: Նոր առաջարկը արդյո՞ք չի առաջացնում այդ կարգավորման անհնարինություն, միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, բայց ոչ ավագանու կազմից, արդյո՞ք վտանգ չեք տեսնում»,-հարցրեց պատգամավորը:
Տերտերյանն արձագանքեց, որ համամասնականի պարագայում այդ խնդիրը չենք ունենա, որովհետև ենթադրաբար միշտ կլինեն տեղակալներ: «Այս օրենքի կարգավորումը պրակտիկ կյանքում եղած խնդիրների լուծմանն է ուղղված: Մեծամասնական ընտրակարգից համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում ոչ միայն այս, այլև նաև շատ դրույթներ քիչ կիրառելի կլինեն»,-ասաց փոխնախարարը: