Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։


Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած վերջին այցի ժամանակ արված հայտարարությունները։
 

«Այս հարցերի շուրջ մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխադարձ քայլերի՝ ի պատասխան Երևանի դրական որոշումների։ Անկարան Բաքվի հետ քննարկում է, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։