Պատերազմից մեկ տարի անց Մեծամորի դիահերձարանի սառնարանում անթաղ են մնում զոհված զինծառայողների 100 մարմին ու մասունք: Պոլիէթիլենային պարկերի վրա նրանց գենետիկական փորձաքննության կոդերն են գրված: Այս մարմինները հիմնականում նույնականացված են, այսինքն պարզ է ովքեր են, անուն-ազգանուն ունեն:

Ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը կամ մասունքը տանել, հուղարկավորել, «Ազատության» հետ զրույցում ասել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը: Հիմնական պատճառն այն է, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին, կամ եթե խոսքը մարտադաշտում գտնված մասունքի մասին է՝ սպասում են, մինչև զինվորի մյուս մասունքներն էլ գտնվեն: