Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է երկրում փախստականների ընդունման քվոտայի կրկնապատկումը, հայտնում է RT-ն։

Այսպիսով՝ հաջորդ ֆինանսական տարում, որը սկսվում է ԱՄՆ-ում հոկտեմբերին, սահմանաչափը կավելացվի մինչև 125 հազար մարդ։
 
Ըստ Բայդենի՝ այս որոշումը «հիմնավորված է մարդասիրական նկատառումներով, կամ այլ դեպքերում բխում է ազգային շահերից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը նաև հրամանագիր էր ստորագրել ամերիկա-մեքսիկական սահմանին պատ կառուցելու նախագծի ֆինանսավորումը դադարեցնելու մասին։