Դաշնային Ռոսպոտրեբնադզորի մասնագետները թարմ թուրքական մանդարինի մեջ հայտնաբերել են քլորպիրոֆոս թունաքիմիկատի մնացորդային քանակություն, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը։ Այդ պատճառով ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ից, մինչև հաջորդ ծանուցումը կասեցվում է դրանց ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
 

Վտանգավոր ցիտրուսները կարող են ռուսաստանցիների շրջանում զանգվածային թունավորումների առաջացման և տարածման պատճառ դառնալ։ Արտադրանքի ներմուծման կասեցման մասին տեղեկացվել է նաեւ Դաշնային մաքսային ծառայությունը։