Այսօր ԱԺ նիստի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել: Գյուղատնտեսության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը մոտեցել է ամբիոնին և փորձել է բարձրացնել բարձրախոսները: Սակայն նա բռնել է բարձրախոսների բարձիկներից, ինչի հետևանքով դրանք մնացել են նրա ձեռքերում: