«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն AD TV «Հարցազրույցի» ժամանակ ասաց, որ հատկապես վերջին տարում աղքատության աճ է գրանցվում՝ ընդ որում կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով դրա վիճակագրությունն ավելի վատ է։
Անդրադառնալով տաքսիների չափազանց բարձր գներին հատկապես պիկ ժամերին, Չիլինգրյանը նշում է, որ դրա վրա ազդելու լծակ պետությունը չունի՝ դա անօրինական քայլ կորակվի։ Սակայն, դրա լուծումը, Չիլինգարյանը տեսնում է հանրային տրանսպորտի ցանցը զարգացնելու մեջ։ Մասնավորապես, փոքր ավտոբուսներ ներկրելու փոխարեն պետք էր բերել խոշոր ավտոբուսներ ու սահմանել հստակ չվացուցակ և նույնիսկ մեքենա ունեցող մարդիկ կսկսեն օգտվել հանրային տրանսպորտից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Չիլինգարյանը նշում է, որ այս դեպքում քաղաքի երթևեկությունն էլ է թեթևանում, մարդիկ կդադարեն շատ օգտվել տաքսիներից ու հետևապես տաքսիների շուկայում գների անկում էլ կգրանցվի։
Չիլինգարյանը նշեց, որ շարքային քաղաքացին չի կարողանում ապահովել միջին սպառողական զամբյուղ՝ անհրաժեշտ պարագաներ՝ պայմանավորված աղքատության ցուցանիշի բարձրացմամբ։