Հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ հայ համայնքը կազմակերպել էր հայկական ուտեստների եւ արվեստի փառատոն: Նպատակը հայկական խոհանոցը, արվեստն ու արհեստներն ամերիկյան հասարակությանը ներկայացնելը եւ հանրայնացնելն էր:
Բացօթյա միջոցառմանը հարյուրավոր մասնակիցներ են եղել՝ հայ համայնքից, հարյուրավոր ամերիկացիներ, որոնց հետաքրքրել են Հայաստանը եւ նրա մշակույթը:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, միջոցառմանը չի մասնակցել դեսպան Լիլիթ Մակունցը, ինչը վիրավորել է միջոցառման կազմակերպիչներին, քանի որ նման մակարդակի միջոցառումներ համայնքում կազմակերպելը չափազանց բարդ է:
Իսկ դեսպանը, որն առաջինը պետք է մասնակցեր, եթե ոչ կազմակերպեր, նման մասշտաբային միջոցառմանը գոնե ներկա գտնվելու ժամանակ չի գտել:
Մինչդեռ այն տեղի է ունեցել դեսպանությունից ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա:
«Հրապարակ». Մակունցը հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը չի մասնակցել
Views 118