«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:

Անգամ մերձավոր հարազատներն այդ մասին դեռ հստակ պատկեր չունեն:

Ամեն դեպքում, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, պատասխանելով մեր հարցին միայն նշեց.

«Տեղափոխման գորընթացն այս պահին ընթանում է: Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող:

Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:

Այլ հարցերի Վանո Սիրադեղյանի որդին չցանկացավ պատասխանել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում