Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Արարատի մարզում։
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզի տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների։
Հայտնաբերվել են կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, թմրանյութեր, զենք-զինամթերք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ «ռեյդեր» «սև բերետների» կողմից հանրապետությունում շարունակվելու են, ու ոստիկանությունը անակնկալ մեկնելու է մարզեր։
Աղբյուրը` shamshyan.com