Հայաստանում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2096 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 304546 դեպքի:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2066269 վերջին մեկ օրում` 18141 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 31090 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 787-ով:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2096, մահվան՝ 51 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 304 546 է, մահվան դեպքերինը՝ 7520