2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։
Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։
Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։
Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Ավելին իմանալու համար անցեք հղումով Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է. – ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ, – տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է – լրացնի առողջության հայտարարագիր։