ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ է մտցնելու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում։

Մեզ հայտնի դարձավ, որ ՊՇՌ թեստավորման պահանջը գործելու է 7 օրը մեկ՝ 14 օրի փոխարեն։

Դրանից բացի՝ բաց տարածքներում դիմակի կրումը կլինի պարտադիր։

ԱՆ-ն որոշել է նաեւ սահմանափակել զանգվածային միջոցառումների մասնակիցների թիվը, օրինակ՝ հոգեհանգիստներին թույլատրել մինչեւ 60 հոգի։

Փորձեցինք մեզ հասած տեղեկությունները ճշտել նախարարությունից, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։