Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները:

Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել, իսկ մեկը մնացել է հակառակորդի կողմի մոտ:

Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում մյուսը վերդարձնելու ուղղությամբ»,- տեղեկացնում են համայնքապետարանից: