Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-31-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 29-ի երեկոյան, 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է կարճատև անձրև։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +13+15։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+9, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +6+9, Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+8, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,
Արարատում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+15, Արմավիրում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,
Արցախում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14։