Վրաստանի վարչապետ Իրակի Ղարիբաշվիլին, անդրադառնալով նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հացադուլին, հայտարարել է, որ ամեն մարդ իրավունք ունի ինքնասպանություն գործելու։
«Օրենքում գրված է, որ մարդը իրավունք ունի ինքնասպանություն գործելու։
Եթե մարդը որոշել է անձնասպան լինել, ապա նա կարող է դա անել, սակայն պետությունն իհարկե, ամեն դեպքում պատասխանատվություն կստանձնի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա նաեւ հիշեցրել է, որ կարիք չկա ակնկալելու, որ Սահակաշվիլուն վաղաժամ ազատ կարձակեն կամ կփոխանցեն Ուկրաինային։
Եթե նման բան արվի, ուրեմն իշխանությունները դրանով ցույց կտան, որ չեն հարգում Վրաստանի օրենսդրությունը։