Ադրբեջանի Իմիշլի քաղաքում 11-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է minval.az-ը:


Ինչպես նշվում է Իմիշլիի շրջանային հիվանդանոցի հաղորդագրության մեջ, հիվանդանոց է դիմել Իմիշլի քաղաքի 11-ամյա (2010 թ. ծնված) բնակչի տատիկը։ Հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում  ախտորոշվել է, որ աղջիկը 31 շաբաթական հղի է եղել։ 
 

Շրջանային դատախազությունում հետաքննություն է սկսվել։ Հաղորդվում է, որ այսօր հիվանդանոցում 11-ամյա աղջիկը դուստր է լույս աշխարհ բերել։


Փաստի առթիվ դատախազությունում քրեական գործ է հարուցվել: